Հին Արևելքի հնագույն տաճարական կառույցներից մեկը` Մոխրաբլուրը, կառուցվել է մթա. 3000 թվականին
238
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 02:12
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայոց հնագույնը Մոխրաբլուր, Արմավիրի մարզ Հին Արևելքի հնագույն տաճարական կառույցներից մեկը Մոխրաբլուրը կառուցվել է մթա. 3000 թ.։ Վաղ բրոնզեդարյան արհեստական բլուր-բնակատեղին գտնվում է Վաղարշապատից 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Տարածքը՝ մոտ 3,5 հա։ Այն լքվել մ․թ․ա․ III հազարամյակի կեսին, սակայն բնակությունը վերահաստատվել է վաղ երկաթի դարում (մ․թ․ա․ II հազարամյակի վերջ, I-ի սկիզբ), նորից դադարել և կյանքի կոչվել միայն հելլենիստական դարաշրջանում։ Բնակիչները Քասաղ գետի հունը հատել են երկար պատվարով՝ ստեղծելով հիդրոտեխնիկական բարդ կառույց։ Արհեստների զարգացումը սերտորեն կապված է եղել բրոնզի մշակման հետ։ Մ․թ․ա․ III հազարամյակի 1-ին կեսով թվագրվող շերտերից հայտնաբերվել են հնոց-ձուլարան, հալոցներ, զենքեր ձուլելու քարե կաղապարներ, բրոնզե իրեր, կավանոթների հազարավոր նմուշներ։ Դրանցից շատերը զարդարվել են բարդ հորինվածքներով։ Պաշտամունքի զանազան իրերը (զոհարաններ, օջախներ, մոգական արձանիկներ և այլն), կերպարվեստի այլ առարկաներն ու տաճարի ճարտարապետությունը պատկերացում են տալիս բնակիչների հոգևոր կյանքի, պաշտամունքների վերաբերյալ։ Պաշտվել են ցուլը, օջախը, ջուրը, երկինքը, քարը, արագիլը և այլն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ քառորդում Մոխրաբլուրի երկրագործական դրացիական համայնքն էր՝ բաղկացած հիմնականում մեծ ընտանիք գերդաստաններից Մոխրաբլուրի բնակավայրը և տաճարը պեղվել է երջանկահիշատակ հնագետ՝ Գ. Արեշյանի կողմից»։