«Բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստացի, բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29-ին։ Սովորաբար, այս միջազգային կոնֆերանսին մասնակցում են առաջին կամ երկրորդ դեմքերի մակարդակով։ Այս պահին Ալիևը վայելում է Բելառուսի նախագահի, Սերբիայի նախագահի, Իրաքի նախագահի և մի քանի տարբեր կղզիների նախագահների ընկերակցությունը։ Իրանի նախագահը ևս հաստատել էր մասնակցությունը, բայց հիմա լուրեր են պտտվում, որ նա չի ժամանելու, քանի որ բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու։ Էրդողանը ևս խոստացել էր Ալիևին ներկա լինել։ Մյուս երկրների ղեկավարները մեծավ մասամբ հրաժարվել են մասնակցել այս միջոցառմանը, որը հյուրընկալվում է ավտորիտար վարչակարգի ղեկավարի կողմից, ով առավոտից երեկո հպարտանում է, որ ագրեսիայի է գնացել ու էթնիկ զտում իրականացրել․․․ Չմոռանանք նաև, որ այս միջոցառումն Ադրբեջանը հյուրընկալում է Հայաստանի շնորհիվ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24