«Երբ քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում, քաղաքացիները երբեմն վտանգավոր լուծում են տալիս»․ Աննա Ավետիսյան
72
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ., 14:36
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ֆեյսբուքյան գրառումը․ «1-ը՝ հուլիս ամսին, 2-ը՝ նոյեմբերի 10-ին․ Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջան, երբ դուք չորս ամիսների ընթացքում անտարբերություն դրսևորելով ոչինչ չեք ձեռնարկում, քաղաքացիները ստիպված այսպիսի ժամանակավոր լուծում են տալիս, բայց այս միջոցը օրվա մութ ժամերին կարող է վտանգավոր լինել և վթարի պատճառ դառնալ։ 2024 թվականի բյուջեից 3.7 մլրդ դրամ հատկացվել է ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման և պահպանման համար։ Կան հասցեներ, որտեղ անորակ աշխատանք կատարելու պատճառով, նույն վայրում երկու, երեք անգամ քանդում և նորից ասֆալտապատում եք իրականացնում, այնինչ մի ուրիշ տեղ չորս ամիս հետո նույն փոսը դեռ մնում է։ |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4208:36«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան
7503:12«Մեր մեջ արմատանում են սովորություններ, որոնք քրիստոնեավայել չեն». Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
9402:12«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան
9201:06«Պարզվեց՝ պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց՝ արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան
88Երեկ, 23:54«Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք». Ոկան Սարգսյան
98Երեկ, 23:48