«3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ». Գեղամ Մանուկյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին. «Ինչքան փորձեցի օրենքում փնտրել, թե Պետական պահպանության ծառայությունը մասնավոր որևէ հավաքի անվտանգությունն ապահովո՞ւմ է, թե՞ ոչ, չգտա էդ կետը: Օրերս Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 1 մլն դրամանոց ճաշկերույթ էր կազմակերպել: Հասկանալի է, ընտանիքի անդամ է, պետք է 1, 2, 10 ծառայող անվտանգությունն ապահովի, բայց մասնավոր բարեգործական կազմակերպության ճաշկերույթին 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է ՀՀ-ում կանոնակարգվում»: Գրիգորի Առաքելյանը պատասխանեց. «Անվտանգությունից ելնելով, ինչպես որ պահպանվում են պահպանվող սուբյեկտները, նրանց ընտանիքի անդամներն էլ: Իրավիճակը գնահատելով կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների թիվը»: Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Որևէ սերտ տրամաբանություն չեմ տեսնում, 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, որ ի՞նչ, մեղք են էդ տղերքը»: |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4208:36«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան
7503:12«Մեր մեջ արմատանում են սովորություններ, որոնք քրիստոնեավայել չեն». Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
9402:12«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան
9201:06«Պարզվեց՝ պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց՝ արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան
88Երեկ, 23:54«Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք». Ոկան Սարգսյան
98Երեկ, 23:48