Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է»․ Արմեն Հովասափյան

89
Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ., 10:12
«Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ Խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է: Ուղղակի, ինչպես մնացած բոլոր հարցերում են սրանք անում, ստեղ էլ՝ մարդկանց աչքերին թոզ փչելով ու ականջներին լափշա կախելով, կարում են դեռ «կռուտիտ» անեն:
Մետրոներում գժանոց խայտառակություն, տրոլեյբուսներին նայում ես՝ մեղքի մեջ ես կորչում, ու դա՝ «100 դրամանոց» պայքարի արգասիքն է, բայց սրանք դեռ «ծաղիկներն» են:
Հունվարի 1-ից վակխանալիան նոր փաթեթավորում է ստանալու: Հանրային տրանսպորտի մեկ ուղևորությունը փաստացի դառնալու է 300 դրամ. օրինակ շարքային դպրոցականը, ով 2 տեղ պարապում է ու պետք է տրասպորտով տեղաշարժվի, իր շարժի համար շաբաթական 2500 դրամի կարգի գումար է ծախսելու, ներկայիս 800-ի փոխարեն:
Նիկոլը, իր ողջ գործունեության ընթացքում, «թանկացումների» դեմ պայքարելու կեղծ թեզն է տիրաժավորել, «կանաչ Ժիգուլի» բրթբրթել, հայտարարել, թե «միս չկա՝ կանաչի կերեք», և նմանատիպ մի շարք դատարկաբանություններ, իսկ հիմա իրա «գրպանային քաղաքապետարանը» դրել, մարդկանց քերթում ա:
Եթե էս ամեն ինչին ավելացնում ենք հունվարից սպասվող Երևանի գույքահարկի աստղաբաշխական թռիչքը՝ պատկերը դառնում է հավաքական: Սրանց անբարո ու փնթի վարքագիծը չափ ու սահման չունի, մնում ա հասկանանք, թե էս ազգը սրանց դեռ ինչքան ա հանդուրժելու:
Իսկ ամենամարազմատիկն էնա, որ մի քանի անհասկանալի կերպարներ հայտարարում են, թե՝ «դե փոփոխություններ են՝ պտի հարմարվենք, պետությանն օգնենք» կամ՝ «դե էս 30 տարի էր Երևանում տրանսպորտ չէր փոխվել, թանկացումն «օկ» ա»:
Էդ քիչ ա՝ մի հատ էլ ծափ տվեք»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան