Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն. «Հրապարակ»

72
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ., 09:24
Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարևոր» որոշում է կայացրել՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է:
Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին՝ իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին»: