Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

«Ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, չի կարող կասեցնել միաբևեռ աշխարհի փլուզման գործընթացը». Սուրեն Սուրենյանց

103
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 21:54
«Ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, չի կարող կասեցնել միաբևեռ աշխարհի փլուզման գործընթացը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ նախագահական ընտրություններն, անշուշտ, կարևոր են:
Սակայն ով էլ ընտրվի աշխարհի թիվ մեկ գերտերության նախագահ՝ Հարիսը, թե Թրամփը, չի կարող կասեցնել միաբևեռ աշխարհի փլուզման գործընթացը և ոչ էլ վերացնելու է ամերիկյան հասարակության բևեռացումը:
Մյուս կողմից, այսօր նաև Քոնգրեսի ընտրություններ են ու, մեծ հավանականությամբ, Ներկայացուցիչների պալատը կամ Սենատը գտնվելու են Նախագահին մրցակից ուժի քաղաքական վերահսկողության ներքո:
Մի խոսքով, չի կարելի բացարձակացնել ԱՄՆ նոր նախագահի քաղաքական դերակատարությունը»: