Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

«Իրական առաջնորդը երբեք չի խոսում իր նախկինների չարածների կամ սխալների մասին». Արա Պողոսյան

99
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ., 02:12
«Իրական առաջնորդը երբեք չի խոսում իր նախկինների չարածների կամ սխալների մասին». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Բնածին առաջնորդը, ստանձնելով առաջնորդություն, այդ պահից սկսած ո'չ միայն ներկայի, այլ նաև անցյալի և ապագայի համար է վերցնում պատասխանատվություն։
Իրական առաջնորդը երբեք չի խոսում իր նախկինների չարածների կամ սխալների մասին օտարների առաջ, այլ վերցնում և պաշտպանում է այնպես, ինչպես եթե հենց ինքը արած լիներ այդ սխալները։
Իրական առաջնորդը երբեք չի արդարանում, այլ լուռ ուղղում է այն, ինչը սխալ է, իրական առաջնորդը երբեք իր սխալները չի վերագրում այլոց, իրական առաջնորդը իր վրա է վերցնում նաև իր ենթակաների սխալների պատասխանատվությունը, որովհետև նա, հենց նա է պատասխանատուն իր պատասխանատվության գոտում կատարվող ամենի։
Իրական առաջնորդը երբեք չի հանձնվում, այլ քայլում է դեպի իր նպատակը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան