«Ցեղասպանության թանգարանից խիստ կարևոր 19 գիրք է անհետացել, երբ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը եղել են գիտաշխատող». Հայկ Դեմոյան
![]() Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Նյուզ»-ի եթերում սենսացիոն հայտարարություն արեց. «2004 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել գողություն: Խիստ արժեքավոր 19 գիրք անհետացել էր վերանորոգման ժամանակ: Երբ «Լինս»-ի հիմնադրամով թանգարանը վերանորոգվում էր, գրքերը տարվել էին մեկ այլ վայր, որտեղից ամենակարևոր գրքերն անհետացել են: Նախկին տնօրենը քրեական գործ չէր հարուցել, երբ ես դարձա տնօրեն 2006-ին, առաջիններից մեկը պետք է հարուցեի քրեական գործ: Չէ որ գողոնը կմնար իմ ղեկավարության ժամանակի վրա: Նախկին տնօրենը հիմնավորեց, որ գործ չի հարուցել, որ աղմուկ չլինի: Իմ ունեցած տվյալներով, հարցաքննվել են նաև այդ տարի թանգարանի ասպիրանտ գիտաշխատող հանդիսացած երկու անձ՝ Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Վարդանյանը: Ընդ որում, ամենածանր հանցագործությունների բաժինն է նրանց տարել ու հարցաքննել: Իմ խնդիրն է հասկանալ, թե արդյոք գործը կարճվել է զուտ այն պատճառով, որ երկու անձ հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից: Հիշենք, որ 2007 թվականի հուլիս ամսվա հայտնի թուղթը կար, որ Արարատ Միրզոյանը դարձել է «Օմեգա»: Արարատ Միրզոյանը չհերքեց տեղեկությունները, որ ինքը հավաքագրվել է ԱԱԾ-ի կողմից՝ օգնություն ցուցաբերելու համար: Ընդ որում, Արարատ Միրզոյանը փորձել է աղջիկներից մեկի վրա բարդել կասկածը՝ ասելով, որ գողություն կատարողն այդ աղջիկն է: Ես հիմա ուզում եմ, որ Ժաննա Անդրեասյանը վերաբացի այդ քրեական գործը, մենք տեսնենք, թե ինչ ցուցմունքներ են տվել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը, և փորձենք հասկանալ, թե որտեղից կարելի է գտնել այդ գողոնը»,- հայտարարեց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
