«Նրանք սպասո՞ւմ են ինչ-որ բանի, թե՞ ինչ-որ բանի սպասում է նրանցից որևէ մեկը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործակցության պայմանագիրը առաջիկայում կստորագրվի: Այս պայմանագրի պատրաստ լինելու և մոտալուտ ստորագրության մասին խոսվում է արդեն նույնիսկ ամիսներ: Սպասվում էր, որ այն ստորագրվելու է ամռանը, սակայն մայիսի 19-ին տեղի ունեցավ նախագահ Ռեյիսիի ուղղաթիռի անկումն ու նրա ողբերգական մահը, և հայտարարվեց, որ դա խափանել է պայմանագրի ստորագրումը: Նորընտիր նախագահ Փեզեշկիանի պաշտոնամուտից հետո խոսվեց, որ պայմանագիրը կստորագրվի Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում, սակայն Կազանի գագաթնաժողովից կարճ ժամանակ առաջ հայտարարվեց, որ փաստաթուղթը կստորագրվի ոչ թե Կազանում, այլ Մոսկվայում՝ Իրանի նախագահի առանձին այցի շրջանակում, որպեսզի ստորագրումը լինի առավել նշանակալից ու հանդիսավոր: Երբ կլինի Իրանի նախագահի այցը, դեռևս չի նշվում որևէ ժամկետ: Տպավորություն է, որ այդուհանդերձ կան դետալներ, որոնք մինչև վերջ համաձայնեցված չեն, չնայած հայտարարություններին, որ պայմանագիրը պատրաստ է: Դա իհարկե տպավորություն է, սուբյեկտիվ գնահատական, բայց բոլոր դեպքերում թվում է, որ կողմերը կարծես թե չեն էլ շտապում ստորագրել: Նրանք սպասու՞մ են ինչ որ բանի, թե՞ ինչ որ բանի սպասում է նրանցից որևէ մեկը: Արդյո՞ք ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06