«ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի». Սերգեյ Լավրով
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պատրաստվում է մոտ ապագայում ստորագրման։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի ցանկությունը՝ առավել սերտ համագործակցել պաշտպանության ոլորտում և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։ «Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կլինի Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին առաջիկա համաձայնագիրը»,- նշել է նա։ Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ առաջիկա այցի շրջանակում: |
«Տարին սկսեցի 25 կմ հեծանվավարմամբ, վատ չի, չէ՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
117Երեկ, 16:42Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը վիրավորել է Ալիևին ու Էրդողանին
128Երեկ, 16:00«Ո՞րն է հայերիս՝ 2025-ի թիվ մեկ անելիքը»․ Հովհաննես Ավետիսյան
132Երեկ, 13:12«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը»․ Ալիև
144Երեկ, 12:36Հունվարի 1-ից Լեհաստանը ստանձնել է ԵՄ Խորհրդում նախագահությունը
199Երեկ, 12:30«Հայ քաղաքական մտքի պատմության ամենախորքային ձևակերպումներից մեկի հեղինակը Վանո Սիրադեղյանն է»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 11:06