«Ապրում ենք մի ժամանակ, երբ անգրագետներին դարձնում են պատգամավոր, թքողներին՝ ԱԺ նախագահ»․ Նաիրի Հոխիկյան
67
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 10:24
Լրագրող նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ - սարերից չոբաններին իջեցնում ու դարձնում են ոստիկան՝ ոստիկանության ակադեմիան ավարտածներին ուղարկելով տուն, - անգործ ու անփող մնացած մարդիկ, որպես վերջին տարբերակ, դառնում են պայմանագրային զինծառայող՝ փորձառու զինվորականներին անվանելով ագրեսոր, - իր ծննդավայրը թշնամուն նվիրած մարդուն նշանակում են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որ պաշտպանի երկիրը, - իրենց հայրերին նույնիսկ չճանաչող ապօրինի զավակներին նշանակում են օրինապահ մարմինների ղեկավարներ, - Լիակատար անգրագետ, ամենուրեք սպառնալիքներ հնչեցնող և զանազան հանցանքներ կատարող մարդկանց դարձնում են պատգամավորներ, որ օրենքներ գրեն, - փողոցում մարդկանց վրա թքող ուղտերին նշանակում են ԱԺ նախագահ, որ պահպանի օրենքները, - թշնամական երկրի գործակալ աշխատած անձին դարձնում են դիվանագիտական կառույցի ղեկավար, - դպրոցում վատ սովորած կամ ընդհանրապես չսովորած աշակերտներին փողով տալիս են մանկավարժական կրթության, որ հետո փող տան և ուսուցիչ աշխատեն, - երեխաներ ունենալիս ծնողները նախընտրում են միջազգային, ոչ հայկական անուններ դնել, որ արտագաղթելիս անվան հետ կապված դժվարություններ չունենա երեխան, - Արցախից բռնի տեղահանված հայերը գերադասում են Երևանում կամ մոտակա բնակավայրերում ապրել, որ թշնամու հարձակման դեպքում իրենք առաջին կրակի տակ չընկնեն, - հայրենիքի պաշտպանության համար ստեղծված երկրապահ կառույցի ղեկավարը մարդկանց է հավաքագրում դիրքեր տանելու համար, բայց նվնվում է, թե մենք հնարավորություն չունենք թշնամու դեմ պայքարելու, - հայրենիքը թշնամուն հանձնած, դավաճանության մասին ինքնախոստովանական բազմաթիվ հայտարարություններ արած մարդը ղեկավարում է երկիրը՝ որպես անվտանգության պատասխանատու՝ հպարտանալով, թե ասֆալտ է անում... Արմատական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են»։