«Ոսկե դուբլ». ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին նվիրված սպորտային դրամա է նկարահանվում
![]() Հայաստանում ընթանում են խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերային նվիրված «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ Տեղեկությունը հայտնում է AP Cinema կինոընկերության մամուլի ծառայությունը։ Հենց Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ «Ոսկե դուբլով» մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: Ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է տաղավարից և օգտագործվել նկարահանումների համար։ «Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ 50 տարի է անցել, իսկ դա հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել, ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք երազում են մեծ հաղթանակների մասին»,- ասել է մարզիչ, օլիմպիական չեմպիոն 98-ամյա Նիկիտա Սիմոնյանը։ Ֆիլմի սցենարի հեղինակ Վալերի Սահակյանի խոսքով էլ՝ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին, կար պատվի, արդար ու արժանի պայքարի չգրված օրենք։ Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Նկարահանման հրապարակում են նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենյա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անատոլի Կոտենևը, Կոնստանտին Յուշկևիչը, Եվգենի Բակալովը և այլք։ Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
