Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ.

«Ներկայացել են սոցապ աշխատողներ ու գումար շորթել ընտանիքից»․ Զարուհի Մուրադյանն ահազանգում է

47
Երեկ, 23:54
«Ներկայացել են սոցապ աշխատողներ ու գումար շորթել ընտանիքից»․ Զարուհի Մուրադյանն ահազանգում է

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ այցելել եմ մի ընտանիք, որը 3 զոհ ունի պայթյունից, հայր և 2 որդի: Տանը մնացել են կանայք: Տատիկ, մայր ու 2 դուստր: Ու գտնվել են տականքներ, որ խաբելով, ներկայանալով սոցապ աշխատողներ, մտել են իրենց տուն, խոստացել են տուն հատկացնել այս անօգնական մարդկանց և կարողացել այդպես խաբել 15 ընտանիք և գումարներ շորթել բոլորից: Պատկերացնում եք՝ բարոյական ինչ անկում է Հայաստանում: Երեկվանից հանգիստ չունեմ, փորձում եմ փաստաբանների գտնել, ով կպաշտպանի իրենց իրավունքները և կստիպի, որ պետությունը հետ ստանա շորթածը: Պատկերացրեք խաբեության ինչ որակ է, որ երեկ են իրենց տուն, մի կապ բանալի տվել, ասել քո տան բանալիներն են: Այ սրանք են, ով գիտի իրենց և լսել է իրենց խաբեությունների մասին՝ գրեք»։