Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2024 թ.

«Միայն ցավ ու ամոթ կարելի է զգալ»․ Դավիթ Մանուկյան

52
Երեկ, 23:42
«Միայն ցավ ու ամոթ կարելի է զգալ»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի գրառումը․ «Կրտսեր Ալիևը անձնական քինախնդրությամբ է լցված հայ ժողովրդի հանդեպ։ Արցախյան երկրորդ պատերազմը նաև վրեժ էր հայ ժողովրդից՝ առաջին պատերազմում կրած պարտության համար։
Ժողովուրդների միջև հավերժական թշնամություն չկա և չի կարող լինել։ Թշնամությունը միշտ ծնում է նոր ողբերգություններ։ Բնական է և հասկանալի, որ պետք է ձգտել խաղաղության, փորձելով բացառել ռազմական բախումները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ անհրաժեշտ է խոնարհաբար գնալ քեզ սպանողի մոտ և խաղաղություն մուրալ, քանզի դա չի կարող բերել կայուն խաղաղության։ Սուր անարդարության վրա հիմնված խաղաղությունը չի կարող ամուր և երկարաժամկետ լինել։
Միայն ցավ ու ամոթ կարելի է զգալ, տեսնելով թե ինչպիսի ջերմությամբ, խինդ ու ծիծաղով է Հայաստանի ղեկավարը շփվում Ալիևի հետ։ Եվ այստեղ կարևորը բնավ Փաշինյանի անձը չէ, այլ նա, որ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդին՝ մեզ բոլորիս։
Հինգ հազար հայ զինվորի սպանողը Ալիևն է։ 150.000 հայերին հայրենազրկած, անտուն ու գաղթական դարձնողը Ալիևն է։
Պատկերացնո՞ւմ եք Թեհլիրյանը Թալեաթին գնդակահարելու տեղը ողջագուրվեր նրա հետ։
Ի՞նչ տարբերություն Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և Ալիևի միջև. Իրականում ոչ մի: Բոլորն էլ ցեղասպան են, բոլորն էլ հայ ազգի թշնամիներն են։
Ցավալի է, բայց և կարևոր արձանագրել, որ ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Արցախում տեղի ունեցած իրադարձությունները չեն իրականացվել առանց ներսի դավաճաների օժանդակության և օգնության։
Պատերազմից անցել է արդեն 4 տարի և իշխանություններին թվում է, թե իրենք մարսել են այն ամենը, ինչ բերեցին հայ ժողովրդի գլխին, սակայն ճշմարտությունը նա է, որ դա նրանց միայն թվում է»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան