«Ժողովուրդը սպասում է ծրագիր ու հստակ քայլեր ունեցող մարդկանց»․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան իր էջում գրառում է կատարել․ «Նիկոլը դավաճան է, Այսպիսի բացահայտումները վաղուց արդեն բացահայտում չեն, մանավանդ որ Նիկոլն ինքն է իր բերանով ասել այդ մասին, չի թաքցնում ոչ մի դավաճանական հանցանք։ Հիմա ուզում եմ հասկանալ այն մարդկանց, որոնք զօրուգիշեր խոսում են այդ հանցանքների մասին՝ որպես դարակազմիկ բացահայտում ու բավարարվում են այդ բացահայտումներով, ի՞նչ են ուզում՝ խոսե՞լ, թե՞ մի բան անել այս երկրի համար։ Եթե խոսել, ապա անիմաստ է, քանի որ Հայաստանի բոլոր բնակիչները լավ գիտեն Նիկոլի և նրա թիմակիցների դավաճանության մասին։ Ով չի հանդուրժում այդ դավաճանությունը, պայքարում է, ով էլ հանդուրժում է և մնում Նիկոլի կողքին, բացահայտ ասում է, որ ինքն էլ է դավաճան։ Այլևս նոր բացահայտումների իմաստ չկա։ Իսկ եթե ուզում եք այս երկրի փրկության համար մի բան անել, ապա պետք է գործ անել։ Ժողովուրդը սպասում է ծրագիր ու հստակ քայլեր ունեցող մարդկանց, որոնք կպայքարեն ոչ թե իշխանության գալու, այլ երկիրը ոտքի հանելու համար։ Խոսեք, եթե ունեք ծրագիր։ Եթե չունեք ծրագիր, բայց պատրաստ եք միանալ այլոց ծրագրերին, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները, ձեր եսասիրական ձգտումները, դարձեք մեծ ծրագրի մի մասը, մասնակից եղեք, ոչ թե ապրեք առաջնորդի երազանքներով»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Արցախի վերնախավի նման դուք ևս՝ որպես «օկուպանտ», կանգնելու եք Բաքվի դատարանի առաջ». Դավիթ Կարապետյան
2803:06«Վրաստանը փորձեց կանխել պետականությունը ՀԿ-ների դեմքով օտարին սահուն հանձնելու աղետը». Գևորգ Դանիելյան
4600:00«ԵՄ գլխավոր պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը». Մեսրոպ Առաքելյան
48Երեկ, 23:06«Հայաստան՝ սահմանազատված սահմաններով, դա նշանակում է իրական Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
74Երեկ, 17:42«Այստեղ լոլոներ պետք չի կարդալ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
81Երեկ, 17:36Նպատակահարմար չէ «3+3»-ը դարձնել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ (տեսանյութ)
84Երեկ, 17:24