«Տնօրեն նշանակելու ձեր կրիտերիան պարտադիր բժշկական կրթություն չունեցող մարդու նշանակելն է»․ Արման Ղազարյան
![]() «Այս ծրագիրը հստակ հակասում է համաշխարհային բանկի չափորոշիչներին, որովհետև համաշխարհային բանկն այն ժամանակ, որ ընտանեկան բժշկության ինստիտուտն էր դնում, պարտադիր պայման էր, որ ամբուլատորիաները դեռևս չկառուցված ունենային առանձին կարգավիճակ՝ որպես առանձին բուժհիմնարկներ, հիմա դուք բերում վերամիավորում եք․ դա հստակ հակասում է համաշխարհային բանկի պայմաններին»,- այս մասին այսօր ԱԺ նիստում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ դիմելով առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանին։ «7000-8000 հավաքագրված բուժամբուլատորիաներ կան, որոնք ընդգրկել եք այս ծրագրում, դրանց մասին ինչո՞ւ չեք խոսում․․․ Ձեր նպատակն էն ա, որ դրանք բոլորը վերցնեք մի տեղ, մի տնօրեն նշանակեք, ընդ որում տնօրեն նշանակելու կրիտերիան էլ պարտադիր բժշկական կրթություն չունեցող մարդու նշանակել են, որովհետև Արմավիրի մարզում էլ չգիտեմ ում եք դրել, որը պռավալ է տվել այդ գործընթացը, հիմա նույնն ուզում եք Գեղարքունիքի մարզում անել»-ասաց պատգամավորը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
