Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում

150
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 22:54
Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ պեղումներ են իրականացվում «Տափի բերդ» ամրոցում։
Հոկտեմբերի 15-ից, կցակառույցների ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակում մեկնարկել են ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հս-աե, Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիսարևմտյան եզրին, բարձունքի վրա գտնվող Տափի բերդի պեղումները։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյան) իրականացնում է ներքուստ ամրոցի հարավային և արևելյան պարսպապատերին կցակառուցված հատվածների մաքրման աշխատանքներ և մասնակի պեղումներ։
Կցակառույցի սենյակներից մեկի անկյունում պահպանվել են կրասվաղ հատակի և պատի ծեփոնի մնացորդներ։
Հայտնաբերվել են ելուստ գոտիներով հարդարված կարասների, տարբեր տարա-պահեստարանների, կճուճների ու թասերի բեկորներ, կարմիր փայլեցումով, նրբիրան անոթների կտորներ։ Առանձնանում է կապտափիրուզավուն միագույն ջնարակով պատված ձիթաճրագի հատակամասը։
Պեղումները շարունակվում են»։

Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում
Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում
Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում
Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում
Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում
Պեղումներ` «Տափի բերդ» ամրոցում