Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ.

24 ժամ ջուր չի լինի Աջափնյակի որոշ հասցեներում

39
Երեկ, 23:18
24 ժամ ջուր չի լինի Աջափնյակի որոշ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով (Երևան քաղաքի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում) պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ՝ Սիլիկյան թաղամասի 1-13 փողոցների ջրամատակարարումը.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: