«Փյունիկ»-ը ներողություն է խնդրում
![]() «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է այսօր ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտե՝ կապված «Փյունիկ»-ի գործողությունների հետ՝ 6 երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության վերաբերյալ «Նոայի» ակադեմիա: «Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում: Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2024թ. ամառվանից մինչև այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբի սկաուտները «որսի են ելել» «Փյունիկի» մարզադպրոցի սաների նկատմամբ և անգամ բազմիցս մերժումներ ստանալուց հետո շարունակում են անհանգստացնել մեր երիտասարդներին: «Փյունիկ» ՖԱ-ն նախաձեռնում է բոլոր հնարավոր միջոցները իր սաներին ոչ կոռեկտ գործողություններից պաշտպանելու ու ստեղծելու համապատասխան պայմաններ զարգացման համար: Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է ու հակասում է հայկական ֆուտբոլային իրականությունում ընդունված էթիկական նորմերին: Ցանկանում ենք առանձին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են «Նոայի» սկաուտների առաջարկներից ու պահպանում են հավատարմությունը «Փյունիկին»: Միասին կշարունակենք պաշտպանել մեր արժեքները և շարժվել առաջ»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
