«Բաքվի դատարանը հերթական անգամ երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը». Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը. «Բաքվի դատարանը հերթական անգամ երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Վարդանյանը, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական այլ ղեկավարներ, արդեն մեկ տարուց ավելի է՝ ապօրինի կալանավորված են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դատական գործընթացի արհեստական հետաձգումը ևս մեկ ակնհայտ փաստ է, որ Ռուբեն Վարդանյանի և մնացած կալանավորված անձանց նկատմամբ քրեական գործերն ամբողջությամբ շինծու են և չունեն որևէ աղերս իրականության հետ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը COP-29 համաժողովին ընդառաջ փորձում է միջազգային հանրությունից «թաքցնել» գերիների կեղծ դատավարությունները։ COP-29 համաժողովի մասնակիցները պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի կողմից համամարդկային արժեքների ոտնահարման վերաբերյալ՝ պահանջելով օր առաջ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին»։ Աղբյուրը` Մանե Թանդիլյան |
«Ծանր է այն ազգերի վիճակը, ովքեր ստեղծում են ամենազոր հերոսների կերպարներ». Արգիշտի Կիվիրյան
3701:06«Հայաստան պետության գոյության համար միայն մեկ տեսական և գործնական հնարավորություն կա». Արա Պողոսյան
4900:48Արագածոտնի Կոտայքի մարզերում ձյուն է տեղում
4800:36Տևական ժամանակով ջուր չի լինի
5900:30«Սիրիացի պատվախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ Սիրիայից կվտարեն». Այաթոլլահ Խամենեի
5800:24«Տվեց անցավ». Արմեն Դուլյան
65Երեկ, 23:30