Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Այսօր ՀՀ ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019-ին»․ Նիկոլ Փաշինյան

72
Երեկ, 19:06
«Այսօր ՀՀ ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան 2018 կամ 2019-ին»․ Նիկոլ Փաշինյան

«Պիտի խոստովանեմ, որ այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ, քան էի 2018 կամ 2019 թվականներին: Համոզված եմ, որ սա շատերի համար տարօրինակ հայտարարություն է, և այդ մասին ես հրապարակային հայտարարում եմ առաջին անգամ՝ ընդգծելու համար միջավայրի կարևորությունը»,- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա կապված է հետևյալի հետ, որ 2018, 2019 թվականներին, երբ ես մտածում էի ապագայի մասին, ապագա տանող ճանապարհների մասին, այդ բոլոր ուղիներով գնալիս մտածողության հարթության մեջ մտնում էի փակուղի՝ շարունակություն չտեսնելով կամ տեսնելով այլ բան»,- ասել է նա։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր որոշակիորեն ուրիշ է իրավիճակը, որովհետև տեսնում է բազմաթիվ ռիսկեր, բայց տեսնում է նաև այդ ռիսկերի հաղթահարման, կառավարման հնարավորություն և այդ ռիսկերի կառավարման արդյունքում՝ հետագա ճանապարհի շարունակություն: