Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Էս ստորությունն ինչո՞ւ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ»․ քաշքշոց՝ Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև

72
Երեկ, 15:30
«Էս ստորությունն ինչո՞ւ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ»․ քաշքշոց՝ Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ՊՊծ աշխատակիցների միջև ԱԺ-ի միջանցքում վիճաբանություն և քաշքոց սկսվեց այն բանից հետո, երբ Հակոբյանին թույլ չտվեցին մտնել սենյակներից մեկը․ «Էս ստորությունն ինչո՞ւ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ»,-ասաց Հակոբյանը անվտանգության աշխատակիցներին, ովքեր կոպտորեն քաշքշում էին իրեն։
Միջադեպից առաջ Ռուբեն Հակոբյանը ընթացող լսումների շրջանակում ելույթ էր ունեցել Աժ ամբիոնից՝ ասելով․ «Մի ճանապարհ կա Անկախության հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից։ Մնացածը ուսապարկ են, չեղավ նա՝ չեն լինի ոչ ոք։ Ինչպես ազատվել նրանցից։ Բոլոր միջոցներով։ Այսօր մենք պետք է ընդվզենք, ապստամբենք: Պետական կառույցները, որոնք մեր հարկերի հաշվին ապրում են, բռնաբարում են մեր իրավունքները։

Պետք է ամեն գնով ազատվել այս իշխանություններին։ Դա մեր իրավունքն է, ամեն օր իրենց մնալն անպատվություն է։

Մահապարտների ջոկատներ պետք է կազմել և վռնդել սրանց իշխանությունից»:
Նա նաև իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվանել էր «մարմնավաճառ»․ «Էդ տղան, էդ մարմնավաճառը չի թքել Կարենի վրա, նա թքել է յուրաքանչյուրիս դեմքին»,-ասել է Հակոբյանը։

«Էս ստորությունն ինչո՞ւ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ»․ քաշքշոց՝ Ռուբեն Հակոբյանի և անվտանգության աշխատակիցների միջև