Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

««Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում». Հայկ Դեմոյան

145
Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ., 22:18
««Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում
Մեկ տարի շարունակ հանրությանը՝ աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին ու մանկավարժներին լարված իրավիճակում պահելով, ահաբեկելով ու սպառնալով՝ ԿԳՄՍ-ն, ի դեմ նախարար Ժաննա Անդրեասյանի, փորձում էր հովանավորչության ու կոռուպցիայի քաջածանոթ աշխատաոճով ապացուցել հակառակը, մի հատ էլ ցինիկաբար հայտարարում էր, թե «ինչքան հայտնի ու անհայտ պատմաբան կար, բողոքեցին»:
Առաջարկում եմ ընդամենը մի քայլ կատարել. վերցնում ես A4 չափսի սպիտակ թուղթ ու քո ձեռքով հեռանալու դիմում ես գրում: Եթե դիմումդ ընդունող չլինի, ես պատրաստ եմ այն ընդունել: Իսկ իմ ու գործընկերների վատնած ժամանակի համար հաշիվները կուղարկվեն ընթացքում:
Շնորհակալություն փաստաբան Արա Զոհրաբյանին՝ այս գործին հետամուտ լինելու համար»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան