«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա». FAF
![]() First Armenian Front-ը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: «Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով: Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»,-ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ երեկ՝ Հյուսիսային Մակդոնիայի հետ Հայաստանի խաղից հետո, որն ավարտվել էր 0-2՝ հօգուտ Հս. Մակեդոնիայի, պաշտոնից հեռացվեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ ՍԱլեքսանդր Պետրակովը, իսկ ՖԱՖ-ականները հավաքվեցին ՀՖՖ գրասենյակի մոտ՝ պազաբանումներ ստաանալու համար պահանջելով հանդիպում Մելիքբեկյանի հետ: Հանդիպում այդպես էլ չկայացավ, իսկ ՖԱՖ-ականները հայտարարեցին, որ պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը»: Աղբյուրը` First Armenian Front |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
