«Արտաշատում հայտնաբերված հուշարձանը Խոր Վիրապին վերագրվող ներսեսաշեն հերթական եկեղեցին է». Արսեն Հարությունյան
259
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2024 թ., 22:54
![]() Վիմագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաշատում հայտնաբերված հուշարձանը, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ գրականության մեջ Խոր Վիրապին վերագրվող ներսեսաշեն հերթական եկեղեցին, որի ճարտարապետական հորինվածքի և տեղադրության վերաբերյալ արաբ մատենագիր Ալ-Մուկադասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում. «շուրջանակի սրահով և գմբեթաձև գլխարկի նմանվող՝ սպիտակ սրբատաշ քարից կառուցված մի եկեղեցի», որն, ըստ Ստ. Մնացականյանի, «ութ սյուների վրա բարձրացող կենտրոնագմբեթ կառուցվածք» է ունեցել: Խորանին եղել է նաև Ս. Աստվածածնի որմնանկարը կամ խճանկարը: Այս մասին նշված է նաև Խոր Վիրապի վանքին նվիրված իմ գրքում (էջ 29): Փառահեղ փաստագրում է, շնորհավորենք)»: Աղբյուրը` Արսեն Հարությունյան |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
