Արտաշատում նոր եկեղեցի է հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ` առաջին եկեղեցին Հայաստանում
![]() ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի և Մյունստերի համալսարանի հնագետներն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրականացվող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են նախկինում անհայտ վաղքրիստոնեական տաճարի հիմքեր: Տաճարն իրենից ներկայացնում է խաչաձև հատակագծով ութանկյուն շինություն: Հնագետները պեղել են եկեղեցու տարբեր հատվածները և ուսումնասիրել ռադիոֆիզիկական մեթոդով: «4-րդ դարով թվագրվող այս շինությունը, որը կարելի է համարել Հայաստանի տարածքում փաստագրված ամենահին եկեղեցին, ցնցող ապացույց է Հայաստանում վաղմիջնադարի առկայության մասին»,- նշել է Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգը: Տիպաբանորեն այս կառույցը համապատասխանում է վաղքրիստոնեական նմանատիպ կառույցներին: Խաչաձև հատվածներում ուսումնասիրողները հայտնաբերել են փայտե հարթակներ, որոնք ռադիոածխածնային մեթոդով թվագրվել են 4-րդ դարի կեսերով: 30 մետր շառավղով ութանկյուն այս շինությունն ունեցել է հասարակ շաղախե հատակ և տերակոտե սալիկներ: Մարմարի գտածոները խոսում են այն մասին, որ այս շինանյութը բավականին շռայլորեն կիրառվել է շինության մեջ և բերվել է միջերկրածովյան տարածքներից: Հայ-գերմանական խումբն Արտաշատում պեղումներ է իրականացնում սեպտեմբեր ամսից: Նրանք շարունակում են իրենց աշխատանքները և հույս ունեն նոր բացահայտումներ կատարել, այդ թվում այն, թե ո՞ւմ է նվիրված եղել եկեղեցին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
