Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 13 հոկտեմբերի, 2024 թ.

Nissan-ը բախվել է կայանված Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի

59
Այսօր, 18:48
Nissan-ը բախվել է կայանված Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Ե-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում հարվածել է նշված հասցեի մոտ կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Եղիշե Բ-ին պատկանող Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Եղիշե Բ-ին և նրա հետ գտնվող՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներն էլ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։