Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Անծայր հարցեր կան ուղղելու ռազմական ոստիկանության պետին»․ Գեղամ Մանուկյան

140
Կիրակի, 13 հոկտեմբերի, 2024 թ., 14:36
«Անծայր հարցեր կան ուղղելու ռազմական ոստիկանության պետին»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «Նորից զոհ, նորից անհայտ հանգամանքներում... Հիշեք 2020 թվականի հունվարին Նիկոլի ստատուսը Բանակում «աննախադեպ» քիչ զոհերի մասին... չարագուշակ կանխատեսում էր...
Հոկտեմբեր 15-ին Ազգային ժողովում պաշպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանում հանցավորության վիճակի մասին հանրային քննարկում է կայանալու: Հարցի քննարկման ժամանակ առաջարկում էի գլխավոր զեկուցողների թվում կանչել ռազմական ոստիկանության պետին... միայն բջջայինը ձեռքին զինծառայողների շարքի առաջ զեկույց ընդունելով չի ավարտվում նրա պարտականությունները: Տեսնեմ՝ կգա՞... անծայր հարցեր կան նրան ուղղելու»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան