«Դիտահորի ցցված կափարիչի համար «դարակազմիկ» լուծում են գտել»․ Արմեն Քոչարյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի գրառումը․ «3 օր առաջ բարձրաձայնել էի Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցում գտնվող դիտահորի ցցված կափարիչի մասին՝ ահազանգելով, որ այն խիստ վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծում վարորդների համար։ Օրեր անց, սակայն, ասեք-կանենքները խնդիրն այդպես էլ չեն լուծել։ Այժմ դիտահորի կափարիչի վրա մի մեծ քար է դրված, որպեսզի, թերևս, այն նորից չցցվի։ Եթե քաղաքային իշխանությունն է խնդրին այսպիսի «դարակազմիկ» լուծում տվել, ապա սա խայտառակություն է և բացարձակ անգործություն։ Իսկ եթե քաղաքացիներն են ձեռքի տակ եղած միջոցներով փորձել փակել կափարիչը, ապա դա նույնպես քաղաքային իշխանության բացարձակ անգործության հետևանք է։ Աղբյուրը` Արմեն Քոչարյան |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54