Մահացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
![]() 71 տարեկանում մահացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Զառա Տոնիկյանը ծնվել է 1953 թվականի հունվարի 5-ին՝ Երեւանում։ Երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ.-ին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում եւ հաղթել է։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում եւ ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված ծրագրում՝ Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի եւ այլ կոմպոզիտորների երգերով։
Աղբյուրը` Հայաստանի երգի պետական թատրոն |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
