18-ամյա աղջիկը խաբեությամբ գողացել է ավտոմեքենան
![]() Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանագահարել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին և հայտնել, որ Նար-Դոս փողոցի 66 հասցեի մոտից ամուսինը՝ Հրաչ Բ․-ն զանգահարել է իրեն և հայտնել, որ իրենց «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են: Նշված հասցե մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 42-ամյա Հրաչ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում իր ծանոթը՝ Լիզա Մ․-ն, իր ծննդյան տոնի առթիվ անակնկալ անելու համար իրեն կանչել է Նար-Դոս փողոցի 66 հասցե, որտեղ խնդրել է ավտոմեքենայի բանալիները թողնի ավտոմեքենայի վրա և առաջանա նվերը ստանալու, առաջանալով նկատել է, որ նվեր չկա և վերադառնալով նկատել է, որ ավտոմեքենան գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Լիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 18-ամյա Լիզա Մ․-ն, իսկ ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանների կողմից Ծատուրյան փողոցի 34/2 հասցեի մոտից նշված ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ |

Ինչպես են երեխային դուրս հանում շրջված ավտոմեքենայից (տեսանյութ)
8311:12
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
8410:54
Ուկրաինան հարվածներ է հասցրել Ozon-ի պահեստներին (տեսանյութ)
14309:34
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող՝ ամերիկյան Mondelez International-ի ևս մեկ գործարանի
32701:00
Մալաթիա-Սեբաստիայի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին
133Երեկ, 14:06
Հերթական ողբերգական դեպքը՝ բանակում. զինծառայող է մահացել
143Երեկ, 12:00
