Արժե՞ր դրա համար պատվաստվել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարևոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ սեզոնային գրիպից նախևառաջ պետք է պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին, 60 տարեկանից բարձր անձանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես՝ շնչուղիների հետ կապված, ճարպակալում, մետաբոլիկ խախտումներ և այլն, նաև՝ հղի կանանց։ Նախարարը ո՛չ հղի է, կարծում ենք, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցական։ Բժիշկ չէ, ասենք՝ շտապօգնության, կամ հետազոտող, որը հիվանդների հետ է առնչվում։ Կաբինետից իջնում է, «Ջիփն» է նստում, ու հակառակը։ Ճիշտ է, հաճախ շփվում է վարչապետի հետ, բայց արդյո՞ք արժե դրա համար պատվաստվել»։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
