Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Զելենսկին կայցելի Բեռլին

59
Այսօր, 13:48
Զելենսկին կայցելի Բեռլին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը կժամանի Բեռլին, կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։

Զելենսկին Շոլցին կներկայացնի «հաղթանակի ծրագիրը», որը նա արդեն Նյու Յորքում ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Հրատարակության հաղորդմամբ խոսքը ռազմավարության մասին է, որով Ուկրաինան կկարողանա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ ստիպելով նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Bild-ը նշում է, որ Զելենսկին նախատեսում է նաև այդ ծրագիրը ներկայացնել Հռոմին ու Փարիզին։