Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է»․ վիրաբույժ Արթուր Սարգսյան

238
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ., 09:48
«Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է»․ վիրաբույժ Արթուր Սարգսյան

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր տնօրեն, վիրաբույժ Արթուր Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ եմ ցավում, որ երեկ մահացել է վիրահատության համար ինձ դիմած բուժառուն։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։
Բուժառուի մահն ինձ համար կրկնակի ծանր է, քանի որ նրա հարազատը շուրջ մեկ տարի առաջ ինձ մոտ վիրահատվել էր, ինչից հետո մեր միջև ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։
Խոսելը ծանր է, բայց մյուս կողմից՝ հանրությունն ակնկալում է պարզաբանում։​
Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել: Մեր բժշկական թիմը մասնագիտական պարտականություններն իրականացրել է լիարժեք և ջանասիրաբար։
Խորապես ցավում եմ և կիսում հարազատների վիշտը»:

Աղբյուրը`   Արթուր Սարգսյան