«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա
![]() «Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդայի արևմտյան ափին և արդեն ավերել է ավելի քան հարյուր տուն։ ՌՆԿ-ի հաղրդմամբ տեղի իշխանությունները հայտնել են արևելյան ափին գտնվող ծերանոցում առաջին զոհերի մասին: Նահանգում ավելի քան 1 միլիոն տնային տնտեսություններ առանց էլեկտրականության են մնացել։ Աղետը հասել է նահանգի արևմտյան ափին Սիեստա Քիի մոտ՝ Ֆլորիդայի մայրցամաքին գրեթե հարակից պատնեշային կղզի: Հարվածի պահին փոթորկի ներսում քամու արագությունը եղել է մոտ 193 կմ/ժ արագությամբ։ Նախքան փոթորկի մոտենալը ավելի քան 5 մլն բնակիչ է տարհանվել։ Հայտարարված է արտակարգ դրություն։ Վարչաշրջանի շերիֆն ասել է, որ «բազմաթիվ զոհեր» են եղել այն բանից հետո, երբ մի շարք տորնադոներ հարվածել են Արևելյան ափին, հայտնում է Fox News-ը։ Վարչաշրջանի խոսնակ Էրիկ Գիլն ասել է, որ «Սենտ Լյուսի շրջանի տասնյակ տներ վնասվել են, որոշները աղետալի վնասներ են կրել»: Ֆլորիդայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության գործադիր տնօրեն Քևին Գաթրին հայտնել է, որ նահանգում ավերվել է 125 տուն: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
