Անչափահասներ են բերման ենթարկվել
![]() Հոկտեմբերի 2-ին վիճաբանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 3/14 հասցեում քոլեջի երեխաները իրար ծեծի են ենթարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել թիվ 1 տարածաշրջանային քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Ա-ին և Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Հ-ին։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացվել նաև Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Դ-ն, Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Ե․ Ս-ն, Երևանի բնակիչ 17-ամյա Կ․ Ա-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Ս․ Ա-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Խ-ն, Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Ա-ն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Հ-ն և Երևանի բնակիչ 17-ամյա Է․ Ս-ն: Արդեն ոստիկանությունում Գ. Ա-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ Ա.Հ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ: Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
