Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ
![]() Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և տեղի բժիշկները պայքար են տանում նրա կյանքի համար, հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը: Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, և նա վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Երկու դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը։ |

Ավտովթար Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին․ 21-ամյա վարորդը տեղում մահացել է
10319:48
ԱՄՆ-ում դպրոցի վրա հարձակման հետևանքով վեց մարդ է վիրավորվել (տեսանյութ)
414Երեկ, 10:15
Ջրատարում տղամարդու դի է հայտնաբերվել
97Երեկ, 09:54
«Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում». Գագիկ Շամշյան (տեսանյութ)
129Երեկ, 09:12
Ծեծի հետևանքով մահացած երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվել
23230.04.2026, 23:42
Ակտոբեում անհայտ անձը փորձել է խաղահրապարակից երեխա գողանալ (տեսանյութ)
42030.04.2026, 22:51
