Վիճաբանություն, ծեծկռտուք` Երասխահուն գյուղում․ հնչել են կրակոցներ, կան վիրավորներ
![]() Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 11։00-ի սահմաններում Ս․ Ավդոյանը Երասխահուն գյուղում գտնվող եզդիների գերեզմանատանը իր երկու տղաների, Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Քյարամ Ավդոյանի և 24-ամյա Արման Ավդոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Թ․ Օզմանյանի ու նրա հարազատների հետ, որը մոտ 15 րոպե վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի, միմյանց հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը։ Ըստ նախնական տեղեկությունների դրա արդյունքում Թ․ Օզմանյանի մայրը, Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Բասե Օզմանյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա «ԳՈՒՎ, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Ավդոյանը ստացել է ձախ քունքային հատվածի վնասվածք։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
