«2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունն ուներ մեկ նպատակ` Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը` Թուրքիային». Էդգար Ղազարյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն արձանագրեց՝ արդեն հնարավոր է փաստերով արձանագրել, թե պետական դավաճանության ինչ խայտառակ իրականության հետ մենք գործ ունենք: Արդեն պարզ է, որ 2018 թվականին մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով՝ զանգվածային խարդախությամբ և խաբեությամբ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն: Այն ուներ մեկ նպատակ՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային: Հիմա ձեզ կներկայացնեմ այն ճանապարհային քարտեզը, որը նրանք իրականացրել են: Ինչ էր պետք դրա համար՝ տապալել բանակցային գործընթացը, հրահրել պատերազմ, տանուլ տալ այդ պատերազմը, պատերազմը ձևակերպել կապիտուլյացիայով և կապիտուլյացիան ձևակերպել պայմանագրով՝ Սահմանադրական դատարանով և Ազգային ժողովով»: Նա նաև ամսաթվերով ներկայացրեց այն իրադարձությունները, որոնք «անվիճելի փաստեր են և տեղի են ունեցել մեր աչքի առաջ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54