Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Մեկը մյուսին հակասում են. ոնց որ ձեռ առնեն ժողովրդին»․ Արթուր Չախոյան

103
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ., 11:36
«Մեկը մյուսին հակասում են. ոնց որ ձեռ առնեն ժողովրդին»․ Արթուր Չախոյան

Օրեր առաջ բլոգեր Արթուր Չախոյանը ահազանգել էր, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը համայնքային հող է ապօրինի զավթել, կենսունակ ծառեր են քոքահան արվել ու այրվել։
Այսօր բլոգերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է թեմայի վերաբերյալ «Ֆակտոր»-ի պատրաստած տեսանյութը՝ կից գրելով․ «Փաստորեն դուրս ա գալիս, որ Վիտալի Բալասանյանը ծառի տակ նստելով, ծառերը կտրելով, վառելով ուղղակի տարածքն ա մաքրում, և ոչ մի անօրինական բան չկա, և քաղաքապետարանը այդ ամենի մասին տեղյակ էր։
Տեսանյութի 4։41 րոպեում հասարակական կարգի պահպանության ծառայության առաջին բաժնի պետը ասում ա՝ «ուղղություն ենք ցույց տվել, թե ոնց կարան պետական գրանցում ստանան օրինական ճանապարհով հետագայում իրանց աշխատանքը շարունակելու համար»։
Իսկ տեսանյութի 5։39 րոպեում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ասում ա՝ «ես գրեթե կարծում եմ, որ դա անհնարին է օրինականացնել, որովհետև այդտեղ կանաչ գոտի է»։
Բայց խոսքի 4։41 րոպեում ասում են «ուղղություն ենք ցույց տվել, թե ոնց կարան պետական գրանցում ստանան օրինական ճանապարհով հետագայում իրանց աշխատանքը շարունակելու համար»։ Մեկը մյուսին հակասում են:
Լրիվ ոնց որ ձեռ առնեն ժողովրդին:

Աղբյուրը`   Արթուր Չախոյան