«Կյաժ Աշոտ»-ի սպանության համար կասկածվող «Կոկո»-ն փախել է ԲԿ-ից. մանրամասներ
![]() Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանն, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Այսօր նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումն անցնի, և նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի: Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: Իսկ այսօր փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
