Առաջարկվում է ստեղծել արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով
ԱԺ-ի հաստատմանն է ներկայացվել «Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը, որը պատգամավորներին ներկայացրեց Արծվիկ Մինասյանը։ Առաջարկվեց, որպեսզի քննիչ հանձնաժողովի ադամների թիվը սահմանվի 17, որոնցից 11-ը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր», 5-ը՝ «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցություններից։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվում է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը։ «Հանձնաժողովի ստեղծման նպատակն է՝ Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը, հիմնախնդիրներին լուծումներ առաջարկելը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ ՔՊ-ական պատգամավորի հարցին, թե ո՞րն է քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակը, եթե պատգամավորները հնարավորություն ունեն կառավարությունից ճշտելու ցանկացած տեղեկատվություն, հանդես գալու առաջարկներով՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ նպատակը ոչ միայն խնդիրների ուսումնասիրումն է, այլ որպես մեկ միասնական մարմին լուծումների առաջարկումը․ «Կլինի մեկ միասնական մարմին, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը կկարողանան լուծել այդ խնդիրները՝ առանց քաղաքականացման»,- ասաց Մինասյանը։ |
«Արծվաշենը հանգիստն է վայելում․ այստեղ չկան «օպելներով համբալներ», «խոզ խանձողներ»»․ Կարեն Հեքիմյան
5412:54«Եթե այդ «հանցագործությունը» կատարած լիներ, կհայտարարեր՝ «տո արել եմ, լավ եմ արել»»․ Ավետիք Իշխանյան
6512:18ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ուղերձ է հղել (տեսանյութ)
8111:48«Տոնական օրերը կլինեն առանց տեղումների»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7911:36«Հինգ հոգով տասը գույնի համազգեստ են կրում». Էդգար Ղազարյան
9911:24Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Ամանորին. ասուլիս՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8211:18