Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.

Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր չորս տեղակալներին

1775
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 12:24
Ուկրաինայի պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է իր չորս տեղակալներին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է իր ութ տեղակալներից չորսին աշխատանքից ազատելու մասին, գրում է DW-ն։ Նա կադրային փոփոխությունների որոշումը բացատրել է իր ղեկավարած գերատեսչության համակարգին ներկայացվող պատերազմական իրավիճակի պահանջներով։ «Բոլոր գործընթացները պետք է լինեն հստակ և վերահսկվող. դրանց վրա ազդելու արտաքին կամ ներքին ցանկացած փորձ անընդունելի է»,- սոցկայքի իր էջում գրել է նախարարը։