«Եթե ասի՝ Աղազարյանին մատաղ անենք, Արցախը, Վանը հետ կբերենք, կգնամ՝ գլուխս կդնեմ»․ Հովիկ Աղազարյան
116
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 12:36
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, «Ֆակտոր»-ի եթերում պատասխանելով հարցին՝ «հոկտեմբերի 2-ին կգնա՞ք Հանրապետության հրապարակ՝ Սրբազան պայքարի «հաղթանակի և հույսի» փուլին մասնակցելու», նշել է․ «Կմտածեմ։ Կարող է գնամ՝ Արցախը, Ղարսը, Արդահանը, Վանը հետ բերելու ակնկալիքով»։ Դիտարկմանը՝ «դուք ունեք իշխանություն, դուք հետ բերեք», պատգամավորը պատասխանել է․ «Մենք մեր ուժն ու էներգիան ծախսում ենք մեր պատմական մեծ հայրենիքի մի փոքր հատվածի վրա ստեղծված պետությունը կայացնելու, ուժեղացնելու համար։ Բայց եթե Գալստանյանը հանկարծակի էդ օրը, օրինակի համար ասի՝ եթե Աղազարյան Հովիկին ստեղ մատաղ անենք, ապա Ղարսը, Արդահանը, Վանը, Արցախը հետ կբերենք, ես կգնամ, գլուխս կդնեմ. մատաղը ոնց են անում, թող էն էլ անի։ Եթե չէ, թող հավայի չհաչա»։ |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54