Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Անվտանգային ռիսկերի առումով տեսանելի են երեք հարթություններ»․ Ստյոպա Սաֆարյան

82
Այսօր, 10:18
«Անվտանգային ռիսկերի առումով տեսանելի են երեք հարթություններ»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայում լրիվ թափով ընթանում է շահառու երկրների մուտքի գործընթացը և պարտվածներին դուրս մղելու գործընթացը։ Այն այդքան անշառ չի անցնում ու անցնելու, քանզի վտանգը մոտեցնում է պարտվածների կամ վտանգվածների կարմիր գծերին.․. Անվտանգային ռիսկերի առումով թերևս տեսանելի են երեք հարթությունները․
- պրոքսիներով կռիվ Սիրիայի ներսում, սա արդեն կա ու ամենացածր ինտենսիէության կոնֆլիկտն է (օրինակ Իրանի դեսպանատան դիվանագետի սպանությունը, ավելի վաղ՝ Ասադի օրոք Իսրայելի, Թուրքիայի գործողությունները նրա տարածքում և այլն)
- պրոքսիների պատերազմ այլ թատերաբեմերում. այս ռիսկի գոտում գտնվում ենք նաև մենք, սրա հավանականությունը բավական անորոշ ու անկանխատեսելի է ու կախված է նախորդ ու հաջորդ հարթությունների զարգացումներից,
- Իսրայել - Իրան ուղիղ բախում, որին թե խոչընդոտող, թե նպաստող գործոններ կան, հետևաբար այս դիպաշարի հավանականությունը դեռևս 50-50 է։
Վերջին շրջանում իմ շփումները ինձ բերում են այն մտքին, որ արտերկրում, Հայաստանում ու նրանից դուրս երկրորդ սցենարի դեպքում հնարավոր զարգացումները քննարկող շրջանակներ կան...
Պետք է ուշադիր լինել հատկապես ԱՄՆ-ում նախագահափոխության / փաստացի աննախագահության ամենավտանգավոր կարճ շրջանին, օրերին...»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան