Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել

109
Երեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2024 թ., 10:18
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր մեղադրանք է ներկայացրել

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը խոսել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու քրգործերի մասին: «Քրգործերի նախաքննությունն ավարտվել է, այժմ նյութերին ծանոթանալու փուլն է, որը երկար ժամանակ կպահանջի: Նշեմ, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան, նրանք իրավունք ունեն ծանոթանալու նյութերին, քանի որ մեղադրանքները բավականին լուրջ են, այդ թվում մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացում»,- ասել է Ալիևը: