Ալիևը խոստովանել է, որ օտարերկրյա ներկայացուցիչներն իրեն համոզում էին` հաշտվել Ղարաբաղի կորստի հետ
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալևն այսօր հուշարձանի բացման արարողության ժամանակ մասնավորապես հայտարարել է. «Օկուպացիայի ժամանակ բազմաթիվ օտարերկրյա ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, ես այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ, լսել եմ այնպիսի կարծիքներ, որ պետք է հաշտվել իրողությունների հետ, որ Ղարաբաղն արդեն կորել է, որ պետք է հաշտություն կնքել Հայաստանի հետ. մենք պետք է երիտասարդ սերնդին պատրաստենք խաղաղության, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հնչեցին նաև այլ կարծիքներ. որոշ դեպքերում այս կարծիքներն արտահայտողները կարող է և անկեղծ էին, որոշ դեպքերում դա արել են մեզ մոլորության մեջ գցելու, մեր մեջ հոռետեսություն սերմանելու համար: Սակայն կյանքն ու իրականությունը ցույց են տալիս, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ե՛վ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և՛ հակաահաբեկչական գործողությունը (նկատի ունի Արցախի Հանրապետության վրա ահաբեկչական հարձակումը 2023 թվականին), և՛ դրան հաջորդած մեկ տարին, ցույց տվեցին, որ որտեղ կա ուժեղ կամք, ժողովրդի և իշխանության միասնությունը, մեր ժողովրդի աննկուն ոգին, ոչ մի ուժ, ոչ մի կազմակերպություն չի կարող դիմակայել այս կամքին։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրումը, մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնումը, ես դա գիտեմ, ավելի են ամրապնդել արևմտյան ադրբեջանցիների լավատեսությունը, ձգտումն ու հույսերը։ Նույնիսկ օկուպացիայի ժամանակ՝ 10 տարի առաջ, իսկ գուցե ավելի վաղ, իմ որոշ ելույթներում մտքեր եմ արտահայտել՝ կապված Արևմտյան Ադրբեջանի հետ»։ |
Պատերազմում նահատակված Հայկ Մանուկյանին 4 տարի անց հուղարկավորեցին իր իսկ ծննդյան օրը
323:06«Նիկոլի ջանքերը ք․..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են»․ Արմեն Աշոտյան
1922:42«Այս տեմպերով Նիկոլն անվերջ է, իսկ դուք մեռնելու եք ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում». Կարեն Վրթանեսյան
2522:00Չարենցավանում հարսանիքը տապալվել է․ հարսը փախել է ուրիշի հետ
4621:36Ուկրաինացիներին 3 օր է տրվում զինկոմիսարիատի ծանուցագիրը վերցնելու համար
6320:54«Հանգուցյալը» թաղման ժամանակ սկսել է ներսից հարվածել դագաղին
4920:18