Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 13 հոկտեմբերի, 2024 թ.

«Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարականն էր պահանջում»․ Հայկ Մարտիրոսյան

149
Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ., 15:06
«Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարականն էր պահանջում»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով․ «Ողբերգականորեն՝ հայ ժողովրդի միակ հազարամյա կառույցը՝ եկեղեցին, որ դարեր շարունակ պետության դերն է կրել իր ուսերին և ազգապահպանման դրոշակակիրը եղել, այսօր նույնպես պղծված է:
Ազգային ինքնության այս վերջին արդեն նախկին պահապանը ոչ միայն պղծված է, այլև՝ ինքնապղծված:
Նախ՝ հայտնի չէ թե ինչու էր պետք վերաօծել մայր տաճարը: Կաթողիկոսը այն եվրոռեմոնտի էր ենթարկել: Արդյո՞ք դրանով նախկին օծումը չեզոքանում էր և տաճարը վերածվում էր աշխարհիկ մի շինության, որ պետք էր նորից օծել: Սովորաբար ոչ, այդպես չի լինում: Բայց այս պարագայում՝ գուցե: Ինքը կիմանա: Թերևս իր եվրոռեմոնտից հետո՝ գուցեև այո:
Բայց դա չէ հիմնականը: Ամենակարևորն այս պատմության մեջ այն է, որ վերաօծմանը հետևողականորեն Կաթողիկոսի դիվանը (ոչ թե բազմոցը, այլ «ուպրավլենիյե ձելամի»-ն) հրավիրում էին պետական պաշտոնյաների: Շատ հետևողականորեն և շատ համառորեն: Պետպաշտոնյաները երկար հետույք էին խաղացնում: Հետո համաձայնեցին: Ալենը, Հակոբը ու այդպես շարունակ: Այսօր օծման է գնացել Փաշինյանն ինքը: Իր կնոջ ու իր վասալ նախագահի հետ միասին:
Ու եկեղեցին գրկաբաց ընդունել է նրանց:
Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարական էր պահանջում: Սա այն եկեղեցին է, որի առանցքային արքեպիսկոպոսներից մեկը իբրև թե ջանում է վարչապետ հեռացնել, ոչ ավել-ոչ պակաս՝ «սրբազան պայքարի» միջոցով: Սա այն եկեղեցին է, որ հրավիրում է վարչապետին, բայց որի հոտը դրա հեռանալու պահին «թ. ու դավաճան» է գոռում՝ առանց մտածելու, թե ինչու պետք է այդ թ. և դավաճանը հայտնվեր այդ եկեղեցու առաջնաշարքում:
Նորմալ է:
Պատմության թատերաբեմից ազգի հեռանալու գործընթացում պետք է նրա սրբազան ու միակ հազարամյա հաստատությունն առաջինը ինքնապղծվեր և ինքնաոչնչացվեր: Մի կողմ թողնենք այն, որ նորին պղծությունը Արցախյան ու ընդհանրապես ողջհայաստանյան բոլոր այս աղետների ժամանակ шնшuնшկшն լռություն պահպանեց՝ դավաճանելով իր բուն կոչմանը ու զանց առնելով իր առաջնային պարտավորությունը: Մի կողմ թողնենք այն, որ իր ղեկավարած հազարամյա կառույցը վերածել է շինարարական կանտոռայի, որտեղ սիրով ու դեբիլաբար մուծվում են սփյուռքի անուղեղ փողաքսակները: Սարսափելին այն է, որ նման պղծապետին հլու հնազանդ՝ ճիշտ իրենց հոտի նման, ծառայում են մի քանի տասնյակ գլուխ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ ու վարդապետներ:
Կողքից էլ իբր հակակառավարական լոզունգներ են իբր արտաբերում:
Նորմալ է: Ազգային ինքնատապալման գործընթացում սա նույնպես նորմալ է:
Ժամն է արձանագրելու, որ հայոց սուրբ եկեղեցին նույնպես այլևս վերածվել է պղծության օջախի:
Բայց, դա, ինչպես մնացած ամեն բան այս գործընթացում, թերևս նույնպես նորմալ է...»։

«Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարականն էր պահանջում»․ Հայկ Մարտիրոսյան
«Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարականն էր պահանջում»․ Հայկ Մարտիրոսյան
«Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարականն էր պահանջում»․ Հայկ Մարտիրոսյան
«Սա այն եկեղեցին է, որի դիրեկտորը հետպատերազմական շրջանում վարչապետի հրաժարականն էր պահանջում»․ Հայկ Մարտիրոսյան
Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան