Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Իրանը սպառնում է իմ կյանքին». Թրամփ

348
Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2024 թ., 13:08
«Իրանը սպառնում է իմ կյանքին». Թրամփ

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իրանը, իբր, վտանգ է ներկայացնում իր կյանքի համար։ «Իրանը լրջորեն սպառնում է իմ կյանքին. ԱՄՆ զինված ուժերը հետևում և սպասում են: Իրանն արդեն քայլեր արել է ու ձախողվել, բայց նորից կփորձի»,- գրել է նա:

ՄԱԿ-ում Իրանի առաքելությունն ամիսներ առաջ հերքել էր CNN-ի (աղբյուրների հայտնած) տեղեկությունը, որն Իրանին մեղադրել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջին մահափորձին ներգրավվածության մեջ՝ այդ մեղադրանքներն անվանելով «անհիմն» և «քաղաքականապես մոտիվացված»: